Պաշտոնական. Բարսելոնան պատրաստվում է խոշոր վարկ վերցնել
Ինչպես տեղեկանցնում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի գերագույն ասամբլեան հաստատել և թույլատրել է 525 մլն եվրո վարկ վերցնել։
Ակումբը պատրաստվում է վարկը վերցնել 2022 թ. օգոստոսին մեկ կամ մի քանի կայուն ֆինանսական աղբյուրներից` Goldman Sachs ներդրումային բանկի միջնորդությամբ, ինչն արվելու է ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով։
«Բարսելոնայի» տնտեսական գծով փոխնախագահ Էդուար Ռոմեուն բացատրում է, որ ակումբի հաստատված պարտքը գերազանցել է 1 մլրդ եվրոն և, ամենայն հավանականությամբ, այն դեռ կաճի։
Ռոմեուն ընգծեց, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն Covid-19-ի պատճառով է, այլև նախկինում էլ ակումի գործերը բարվոք չեն եղել։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ 525 մլն եվրոն «Բարսելոնային» թույլ կտա 90 օր շուտ մարել, դրամային պարտավորություններն իրականացնելու նպատակով, Goldman Sachs-ի կողմից տրամադրգած 80 մլն վարկը, որը վերցվել է ս/թ հունիսին։
Բացի դրանից, ակումբը հնարավորություն կունենա վերանայել բարձր պարտատոմսերի պայմանները, որոնք ձեռք են բերվել 200 մլն եվրոյով, ինչը թույլ կտա իրականացնել հաջորդ 24 ամիսների համար անհրաժեշտ մարումը, որպեսզի կարողանան իրագործել «կապտանռնագույնների» ռազմավարական ծրագիրը։
Պատասխանելով ակուբի անդամների հարցերին` «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, նշեց, որ վարկը վերցվելու է այն նպատակով, որպեսզի ակուկբը «շունչ քաշի» և ձեռք չտա աշխատակիցների աշխատավարձերին։
Այսպիսով, «Բարսելոնան» 2022 թ. օգոստոսին Goldman Sachs բանկին 525 մլն եվրո վարկի հարցում կուղարկի, որի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3 %։ Այդ վարկն օգտագործվելու է ակումբի հիմնական պարտքի , նույն բանկի կողմից տրամադրված 80 մլն վարկի և պարտատոմսերի 200 մլն պարտավորությունների մարման նպատակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Goldman Sachs, Բարսելոնա, Էդուար Ռոմեու, Ժոան Լապորտա