Պաշտոնական. «Բարսելոնան» ու Յամալը երկարաձգեցին պայմանագիրը
«Բարսելոնան» ու ակումբի վինգեր Լամին Յամալը երկարաձգեցին պայմանագիրը, հայտնում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2031 թ. հունիսի 30-ը։
Պայմանագրով 17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կլինի 1 միլիարդ եվրո, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Յամալն ավարտված մրցաշրջանում 55 խաղում 18 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լամին Յամալ, Ֆաբրիցո Ռոմանո