Պաշտոնական. «Բայերի» պաշտպանը տեղափոխվեց «Բավարիա» 🎥
«Բայերի» պաշտպան Ջոնաթան Տահը կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ռեկորդ մայսթերն» ու գերմանացի ֆուտբոլիստը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի 2029 թ. հունիսի 30-ը ներառյալ։
29-ամյա Տահը «Բայերը» կլքի ազատ գործակալի կարգավիճակում. կողմերի համաձայնագիրը կլրանա հուլիսի 1-ին։
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «4» համարով։
Տահը լևերկուզենյան ակումբում հանդես էր գալիս 2015 թ. հուլիսից, 402 խաղում խփել 18 գոլ, կատարել 13 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բունդեսլիգա, Գերմանիայի հավաքական, Ջոնաթան Տահ, տրանսֆերներ