Պաշտոնական. Արսենալը ձեռք բերեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին

Պաշտոնական. Արսենալը ձեռք բերեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին

27/08/2024 - 23:20

«Արսենալը» «Ռեալ Սոսիեդադից» գնել է ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոյի տրանսֆերը։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։

Transfermarkt-ը հայտնում է, որ «զինագործները» Մերինոյի տեղափոխության համար վճարել են 32 մլն եվրո։

Միկել Մերինոն «Ռեալ Սոսիեդադում» հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից և 242 խաղում դարձել է 27 գոլի ու 30 գոլային փոխանցման հեղինակ։ Բասկ ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում վերջերս մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023