Պաշտոնական. Արոն Ռեմզին վերադարձավ հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆ Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել ուելսցի անվանի կիսապաշտպան Արոն Ռեմզիի հետ։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Ռեմզին նոր ակումբի կազմում հանդես է գալու «10» համարի ներքո։
Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը հենց «Քարդիֆի» սան է, որի համակարգում հանդես էր եկել նաև 1999-2008 թվականներին։
Ռեմզին վալիական ակումբի հիմնական թիմում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ Ռեմզին 2022/23 մրցաշրջանում հանդես է եկել ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցայի» կազմում` անցկացրած 34 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արոն Ռեմզի, Արսենալ, Նիցցա, Չեմպիոնշիփ, տրանսֆերներ, Քարդիֆ