Պաշտոնական. Արոն Ռեմզին  նոր ակումբ ունի

Պաշտոնական. Արոն Ռեմզին նոր ակումբ ունի

02/08/2022 - 11:17

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայանցող «Նիցցայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել ուելսցի հանրահայտ կիսապաշտպան Արոն Ռեմզիի հետ։

Ըստ նախնական տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 69 խաղում դառնալով 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Ռեմզին 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Ռեյնջերսի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ դուրս եկավ 13 անգամ` խփելով 2 գոլ։

Հիշեցնենք, որ Արոն Ռեմզին առավել հայտնի է «Արսենալի» (2008-2019 թթ., 371 հանդիպում, 65 գոլ և 65 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023