Պաշտոնական. Արաս Օզբիլիսն ավարտեց կարերիան և կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում
Այսօր` նոյեմբերի 22-ին, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Օզբիլիսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նաև, որ առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, որի հերթական ընտրությունները կայանալու են 2023 թ. դեկտեմբերի 23-ին։
Նշենք, որ Օզբիլիսը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Այաքսի» (1998-2012 թթ.), «Կուբանի» (2012-13 թթ.), «Սպարտակ Մոսկվայի» (2013-16 թթ.), «Բեշիկթաշի» (2016-19 թթ.), «Ռայո Վալեկանոյի» (վարձակալություն, 2016 թ. հունվար-հուլիս), «Շերիֆի» (վարձակալություն, 2018թ. փետրվար-հունիս), «Վիլհեմ II»-ի (2018 թ. օգոստոս – 2019 թ. ապրիլ), «Փյունիկի» (2019-2023 թթ.) և «Ուրարտուի» (2023 թ. հունվար-նոյեմբեր) կազմում։
Օզբիլիսը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2012-19 թթ.` անցկացրած 41 խաղում դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Արաս-Օզբիլիս, Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Հֆֆ-նախագահ, Ուրարտու, Փյունիկ