Պաշտոնական. Անչելոտին` Բրազիլիայի հավաքանի գլխավոր մարզիչ
Կառլո Անչելոտին կնշանակվի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) մամուլի ծառայությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմա էլնոյի տեղեկություններով` իտալացի մասնագետը «Ռեալից» կհեռանա Իսպանիայի Լա լիգայի մրցաշրջանի վերջին տուրից հետո և արդեն հունիսին աշխատանքը կսկսի «պենտակամպիոնների» հետ։ Կողմերն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
CBF-ը և 65-ամյա մարզիչը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հուլիսի 31-ը ներառյալ։
Անչելոտին «Ռեալը» մարզում էր 2021 թ. հուլիսից։ Նա ակումբում աշխատել է նաև 2013-2015 թթ.։ «Արքայական» ակումբը նրա գլխավորությամբ 350 խաղում տարել է 250 հաղթանակ, գրանցել 48 ոչ-ոքի, կրել 52 պարտություն։
«Պապա Կառլոն» մադրիդյան գրանդի պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչն է, որի հետ հաղթել է 15 մրցաշարում, այդ թվում` երեք անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
«Ռեալում» Անչելոտիին կփոխարինի Չաբի Ալոնսոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրազիլիայի հավաքական, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո