Պաշտոնական. Ալեքսիս Սանչեսը վերադարձավ Ինտեր
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսի։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Սանչեսն «Ինտերի» կազմում արդեն հանդես է եկել 2019-2022 թթ.` անցկացրած 109 խաղում դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
34-ամյա հարձակվողի վերջին ակումբը «Մարեսլն» էր, որտեղից հեռացել է 2023 թ. հուլիսին։
Չիլիացի ֆուտբոլիստը պրովանսյան ակումբում անցկացրած մեկ մրցաշրջանում դաշտ է դուրս եկել 44 անգամ` խփելով 18 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Ինտեր, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել