Պաշտոնական․ Տիմո Վերները՝ Չելսիի ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լայպցիգի» 24-ամյա հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը։
Գործարքն արժեցել է 53 մլն եվրո։Նշվում է, որ խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Սպասվում է, որ գերմանացի հարձակվողը «կապույտների» կազմում շաբաթական կվաստակի 170 հազար ֆունտ աշխատավարձ։
Հայտնի է դարձել նաև, որ վճարված գումարի 15%-ը բաժին է հասնելու «Շտուգարտին», որտեղից էլ 2016 թվականին Վերները տեղափոխվել է «Լայպցիգ»։
Վերները «Լայպցիգի» կազմում կմնա մինչև Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչից հետո հուլիսի 1-ին «Չելսիի» համար բուժզննում կանցնի՝ միանալով լոնդոնյան ակումբին։
Ընթացիկ մրցաշրջանում Տիմո Վերները «Լայպցիգի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառանլով 32 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
# Լայպցիգ, Շտուտգարտ, Չելսի, Տիմո Վերներ