Պաշտոնական․ Ռոման Բերեզովսկին՝ Փյունիկի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Ռոման Բերեզովսկին՝ Փյունիկի գլխավոր մարզիչ

08/01/2020 - 17:21

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: 

«Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում կզբաղեցնի այլ պաշտոն:

https://www.instagram.com/p/B7Dzzo8hwBG/
# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025