Պաշտոնական․ Ռոդրիգոն խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Լիդս
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյի տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա հարձակվողին «Լիդսը» ձեռք է բերել 30 մլն եվրոյի դիմաց, որին հետագայում կավելանա ևս 10 մլն եվրո՝ որպես հավելավճար։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
Այս գործարքը դարձել է անգլիական ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռք բերումը։
Հիշեցնենք, որ «Լիդսը» 16 տարվա դադարից հետո վերադարձել է անգլիական Պրեմիեր լիգա։
# Լիդս, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա, տրանսֆերներ