Պաշտոնական․ Հերթական պորտուգալացին համալրեց Վուլվզի շարքերը

Պաշտոնական․ Հերթական պորտուգալացին համալրեց Վուլվզի շարքերը

10/09/2020 - 10:30

«Վուլվերհեմպտոնի» շարքերը հերթական պորտուգալացի ֆուտբոլիստն է համալրել։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Պորտուի» 20-ամյա կիսապաշտպան Վիտինիան 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «գայլերի» կազմում, որի ավարտից հետո անգլիական ակումբը խաղացողին գնելու անմիջական իրավունք կունենա։

Վիտինիան հանդես է գալիս հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և խաղացել է հիմնականում «Պորտուի» երիտասարդական թիմերում․ ակումբի հիմնական կազմում մասնակցել է 12 հադիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ վերջերս «Վուլվզի» ղեկավարները «Պորտուից» 40 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեցին 18-ամյա կենտրոնական հարձակվող Ֆաբիո Սիլվային:

Հավելենք, որ «Վուլվզի» կազմում ձևավորվել է պորտուգալական մեծ համայնք։ Ակումբի կազմում Պորտուգալիան ունի արդեն 10 ներկայացուցիչ, իսկ ակումբը մարզում է Նունու Էսպիրիտու Սանտուն, ով նույնպես պորտուգալացի է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023