Պաշտոնական․ Հենոն դարձավ Ռոմայի լիիրավ ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում էր «Ռոմայի» կազմում, խզել է ակումբի հետ գործող պայմանագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև գործող պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, ինչից հետո 31-ամյա հայ կիսապաշտպանը կարող է մշտական պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։
Ավարտված մրցաշրջանում Հենոն բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսենալ, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, տրանսֆերներ