Պաշտոնական․ հայտնի է ՉԼ-ի վերսկսման օրը և ձևաչափը
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը և ժամանակացույցը։
Ինչպես արդեն հայտնի էր դարձել, սկսած քառորդ եզրափակչից մրցաշարն անցկացնվելու է «Ութի եզրափակիչ» սկզբունքով, որն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Քառորդ եզրափակիչ բոլոր դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ հանդիպումից, իսկ մինչև այդ անցկացվելու են 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումները, որոնք անցկացվելու են նախկին ձևաչափով, այսինքն, տանտեր ակումբի մարզադաշտում։
Այպսիսով, 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումներն անցկացվելու են օգոստոսի 7-8-ին, քառորդ եզրափակիչ հանդիպումները՝ օգոստոսի 12-15, կիսաեզրափակիչները՝ օգոստոսի 18-19-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 23-ին։
Մրցաշարի մնացած հատվածի վիճակահանությունն էլ կկայանա հուլիսի 10-ին։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է նաև, որ մրցաշարի 2020/21 մրցաշրջանի որակավորման փուլի շրջանակում ակումբները յուրաքանչյուր փուլում մեկական հանդիպում կանցկացնեն։
Նշենք, որ 1/4 եզրափակչի ուղեգիր ունեն ՊՍԺ-ն, «Ատալանտան», «Լայպցիգը», ինչպես նաև «Ատլետիկոն»։ Այդպես էլ չխաղարկված 1/8 եզրափակչի դիմակայությունների առաջին խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Նապոլի» 1։1 «Բարսելոնա»
«Ռեալ» 1։2 «Մանչեսթեր Սիթի»
«Լիոն» 1։0 «Յուվենտուս»
«Չելսի» 0։3 «Բավարիա»
# Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բարսելոնա, Լայպցիգ, Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ