Պաշտոնական․ հայտնի է դարձել Ա սերիայի վերսկսման օրը
Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիայի պաշտոնական կայքը, առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին։
Որոշումը կայացվել է երեկ՝ մայիսի 13-ին, արտակարագ տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել ինչպես ակումբների, այնպես էլ Ա սերիայի բարձրաստիճան ներկայացուցիչենրը։
Որոշումը կայացվել է՝ Իտալիայի կառավարության որոշման և խաղացողների պաշտպանության մասին բժշկական արձանագրությունների համաձայն։
Իտալական թիմերին մայիսի 4-ից թույլատրում են անցկացնել անհատական մարզումներ, իսկ մայիսի 18-ից թիմերը կկարողանան մեծ խմբերով մարզում անցկացնել։
Պետք է նշենք, որ ի տարբերություն Բունդեսլիգայի, Ա սերիայի վերսկսման համար խիստ պահանջներ են առաջադրված, և եթե վերսկսումից հետո որևէ խաղացողի մոտ հայտնաբերվի կորոնավիրուս, ապա առաջնությունն անմիջապես կրկին դադարեցվելու է, իսկ ակումբը 15-օրյա կարանտին պիտի անցնի։ Այդ մասին հաղորդել է Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադոֆարան, ում խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Ա սերիայի շրջանակում կայացած 26 տուրերից հետո առաջատարը «Յուվենտուսն» է, որին 1 միավոր զիջում է «Լացիոն»։
# Ա-սերիա, Լացիո, Յուվենտուս