Պաշտոնական․ Դավիդ Յուրչենկոն նոր ակումբ ունի
Ղազախստանը ներկայացնող Կարգանդայի «Շախտյորը» պայամանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ղազախական ակումբի պաշտոնական կայքից։
33-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Յուրչենկոյի վերջին ակումբը եղել է ռուսական «Ենիսեյը», որտեղից հեռացել էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Ղազախստանում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն այլևս լեգիոներ չեն համարվում: