Պաշտոնական․ Դանիելե դե Ռոսսին ավարտում է կարիերան

Պաշտոնական․ Դանիելե դե Ռոսսին ավարտում է կարիերան

06/01/2020 - 23:59

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հաստատել է, որ հեռանում է «Բոկա Խունիորսից» և ավարտում է ֆուտբոլստի կարիերան։

«Խոսքը վնասվածքի կամ այլ որևէ լուրջ պատճառի մասին չէ։ Ես պարզապես ընտանիքիս մոտ վերադառնալու կարիք ունեմ։ Ես հատկապես կարոտում եմ աղջկաս, իսկ նա՝ ինձ։ Այս որոշումը վերջնական է։

Բոլորը փորձում էին ինձ հակառակը համոզել, առաջարկում էին ինձ Արգենտինայում ավելի երկար ժամանակ անցկացնել, սակայն որոշումն արդեն ընդունված է և դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ Ես այստեղ եմ թողնում սրտիս մի մասնիկը։ Եթե դու այստեղ չես խաղացել, դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում «Բոկայի» մարզաշապիկով դուրս գալ «Բոմբոներե» մարզադաշտ»,- նշել է դե Ռոսին իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ 36-ամյա դե Ռոսին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է հռոմեական «Ռոմայի» կազմում, որի նվաճել է 3 տիտղոս՝ երկու Իտալիայի գավաթ և մեկ Սուպերգավաթ։ Դե Ռոսին «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարարեի շրջանակում մասնակցել է 616 հանդիպման, որը երկրորդ ցուցանիշն է Ֆրանչեսկո Տոտտիից հետո։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023