Պաշտոնական․ Բարսելոնան դուրս չի գալիս Սուպերլիգայից
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս չի գալիս Սուպերլիգայից․
««Բարսելոնան» կիսում է եվրոպական խոշոր ակումբների մեծ մասի տեսակետը և հաշվի առնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակը՝ անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որպեսզի ապրանքի բարելավման շնորհիվ երաշխավորվի համաշխարհային ֆուտբոլի ֆինանսական կայունությունը ու ընդհանրապես ֆուտբոլի գոյությունը։ Ապրանքը, որն առաջարկվում է բոլոր երկրպագուներին, համախբելով և նույնիսկ մեծացնելով երկրագուների բազան, կդառնա նրա հիմքն ու ամենաուժեղ կողմը։
Այդ համատեքստում «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն անհապաղ ընդունել է Սուպերլիգայի հիմնադիր-անդամ դառնալու առաջարկը։ Սուպերլիգան մրցաշար է, որը նախատեսված է ֆուտբոլասերներին առաջարկվող արտադրանքի որակի և գրավչության բարելավման համար։
Որոշումն ընդունվել է այն համոզմամբ, որ հրաժարվելը լինել այդ մրցաշարի հիմնադիր-ակումբներից մեկը, կլինի պատմական սխալ։ Որպես աշխարհի առաջատար մարզական ակումբներից մեկը՝ մենք ձգտում ենք լինել միշտ առաջնագծում, ինչն ակումբի ինքնության և նրա մարզական, սոցիալական և ինստիտուցիոնալ ոգու անօտարելի մասն է։
Հաշվի առնելով հանրային արձագանքը, որը, վերոնշյալ նախագիծը, առաջացրել է բազմաթիվ ոլորտներում, անկասկած է այն հարցում, որ «Բարսելոնան» գիտակցում է այդ արձագանքի խորը վերլուծության անհրաժեշտությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում և անհրաժեշտ չափով առաջարկը վերանայելու համար։ Նման խորը վերլուծության համար անհրաժեշտ է ժամանակ և սառնասրտություն՝ խուսափելու համար շտապողականությունից»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի հիմնադիր 12 անդամներից 9-ն արդեն լքել են մրցաշարը, իսկ բացի «Բարսելոնայի», դրա կազմում մնացել են նաև «Ռեալն» ու «Յուվենտուսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա