Պաշտոնական․ Ատալանտան գնեց Դուվան Սապատայի ամբողջական տրանսֆերը

Պաշտոնական․ Ատալանտան գնեց Դուվան Սապատայի ամբողջական տրանսֆերը

17/01/2020 - 16:24

«Ատալանտայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը «Սամպդորիայից» 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել 28-ամյա կենտրոնական հարձակվող Դուվան Սապտայի ամբողջական տրանսֆերը։

Կոլումբացի խաղացողը 2018 թվականի հունսից վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։ «Ատալանտան» վարձակալության համար վճարել էր ևս 14 մլն եվրո։ Նշենք, որ կողմերի միջև պայմանագիրը նապատեսված է մինչև 2023 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի աշնանային հատվածի մեծ մասը, սակայն 11 հանդիպման շրջանակում դարձել է 7 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023