Պաշտոնական․ Ալանը տեղափոխվեց Էվերտոն

Պաշտոնական․ Ալանը տեղափոխվեց Էվերտոն

05/09/2020 - 15:29

Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը «Նապոլիից» գնել է բրազիլացի կիսապաշտպան Ալանի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 29-ամյա կիսապաշտպանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 25 մլն եվրո, որին ևս 3 մլն եվրո կավելանա՝ որպես բոնուս։

Ալանը «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականից ՝ մասնակցելով 212 հանդիպման։ Նա այդ ընթացքում դարձել է 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Ալանն ու «Էվերտոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին միմյանց ծանոթ են հենց «Նապոլիում» հատաեղ աշխատանքի շնորհիվ։ «Պապա Կառլոն» նեապոլիտանական ակումբը մարզել է 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023