Պաշտոնական․ Ադամյանը նոր պայմանագիր է կնքել Հոֆֆենհայմի հետ
Ինչպես տեղեկացնում է «Հոֆֆենհայմի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայամանգիր է կնքել Սարգիս Ադամյանի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա հայազգի կիսապաշտպանը «գյուղացիների» կազմում կմնա մինչև 2023 թվականը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2019 թվականի ամռանն է 1․5 մլն եվրոյի դիմաց «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել «Հոֆֆենհայմ», իսկ մինչև այժմ ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Հայաստանի-հավաքական, Հոֆֆենհայմ, Յան Ռեգենսբուրգ, Սարգիս-Ադամյան