ՉԼ. 5 ակումբ նվաճել է փլեյ-օֆֆ-ի ուղեգիր 📸
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրից հետո 5 ակումբ նվաճեց մրցաշարի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
Մրցաշարային աղյուսակի առաջին 5 տեղերը զբաղեցնող ակումբները` «Արսենալը» (18 միավոր), «Բավարիան» (15), ՊՍԺ-ն (13), «Մանչեսթեր Սիթին» (13) և «Ատալանտան» (13), ապահովել են տեղը լավագույն 24-ի շարքում։
Լիգայի փուլից 1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս են գալիս միանգամից 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղի ակումբներն անցումային հանդիպում կանցկացնեն` պայքարը շարունակելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատալանտա, Արսենալ, Բավարիա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ