ՉԼ. 13 րոպեում 4 գոլ. «Արսենալը» ջախջախեց «Ատլետիկոյին» 🎥
ՉԼ. 13 րոպեում 4 գոլ. «Արսենալը» ջախջախեց «Ատլետիկոյին» 🎥
22/10/2025 - 10:10

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախել է Մադրիդի «Ատլետիկոյին»։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո` «զինագործները» 57-70-րդ րոպեների ընթացքում, չորս գնդակ են ուղարկել Յան Օբլայի պաշտպանած դարպասը։

Միկել Արտետայի գլխավորած թիմից դոբլ է գրացնցել Վիկտոր Դյոկերեշը, մեկական գոլ էլ խփել են Գաբրիել Մագալյաեսն ու Գաբրիել Մարտինելին։

Լոնդոնյան գրանդը Լիգայի փուլում հաղթել է բոլոր խաղերը, բաց չի թողել ոչ մի գոլ ու 9 միավորով երրորդն է։ «Ատլետիկոն» 3 միավորով 18-րդ տեղն է զբաղեցնում։

Չորրորդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս կմրցի Պրահայի «Սլավիայի» դեմ, իսկ «Ատլետիկոն» Մադրիդում կհանդիպի Բելգիայի չեպիոն «Յունիոն Սենթ Ժիլուազին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025