ՉԼ. 1/8 եզրափակիչի զույգերն ու փլեյ-օֆֆ-ի ամբողջ ցանցը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ու փլեյ-օֆֆ-ի մյուս բոլոր փուլերի վիճակահանությունը։
1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները.
- ՊՍԺ (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)
- «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
- «Ատալանտա» (Իտալիա) – «Բավարիա» (Գերմանիա)
- «Նյուքասլ» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
- «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)
- «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)
- «Բայեր» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-11-ին, իսկ պատասխան մրցավեճերը` մարտի 17-18-ին։
Քառորդ եզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
- ՊՍԺ/«Չելսի» – «Գալաթասարայ»/«Լիվերպուլ»
- «Ռեալ Մադրիդ»/«Մանչեսթեր Սիթի» – «Ատալանտա»/«Բավարիա»
- «Նյուքասլ»/«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»/«Տոտենհեմ»
- «Բուդյո Գլիմտ»/«Սպորտինգ» – «Բայեր»/«Արսենալ»
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-8-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 14-15-ին։
Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
- ՊՍԺ/«Չելսի»/«Գալաթասարայ»/«Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ»/«Մանչեսթեր Սիթի»/«Ատալանտա»/«Բավարիա»
- «Նյուքասլ»/«Բարսելոնա»/«Ատլետիկո Մադրիդ»/«Տոտենհեմ» – «Բուդյո Գլիմտ»/«Սպորտինգ»/«Բայեր»/«Արսենալ»
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 28-29-ին, իսկ պատասխան մրցավեճերը` մայիսի 5-6-ին։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ