ՉԼ. 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու ակումբների հավանական մրցակիցները 📸
Չեմպիոնների լիգայում ավարտվել է անցումային փլեյ-օֆֆ-ը և հայտնի են դարձել 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Անցումային փլեյ-օֆֆ-ը հաղթահարել են Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» (երկուսն էլ` Գերմանիա), Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Ֆեյենորդը», ՊՍՎ-ն (երկուսն էլ` Նիդերլանդներ), «Բենֆիկան» (Պորտուգալիա) և բելգիական «Բրյուգեն»։
1/8 եզրափակիչում այդ ակումբներին կմիանան «Լիվերպուլը», Լոնդոնի «Արսենալը», «Ասթոն Վիլան» (բոլորը` Անգլիա), «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն» (երկուսն էլ` Իսպանիա), Միլանի «Ինտերը» (Իտալիա), Լևերկուզենի «Բայերը» (Գերմանիա) և ֆրանսիական «Լիլը»։
Այժմ ներկայացնում են ակումբների բոլոր հավանական մրցակիցներին։
ՊՍԺ` «Լիվերպուլ» կամ «Բարսելոնա»,
«Բրյուգե»` «Լիլ» կամ «Ասթոն Վիլա»,
«Ռեալ Մադրիդ»` «Ատլետիկո Մադրիդ» կամ «Բայեր»,
ՊՍՎ` «Արսենալ» կամ «Ինտեր»,
«Ֆեյենորդ»` «Արսենալ» կամ «Ինտեր»,
«Բավարիա»` «Ատլետիկո Մադրիդ» կամ «Բայեր»,
«Բորուսիա Դորտմունդ»` «Ասթոն Վիլա» կամ «Լիլ»,
«Բենֆիկա»` «Բարսելոնա» կամ «Լիվերպուլ»։
Նշենք, որ հավանական մրցակիցները հայտնի են դարձել ակումբների` հիմնական փուլում զբաղեցրած դիրքերի շնորհիվ։
Հավելենք, որ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 21-ին` Երևանի ժամանանակով 15:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
