ՉԼ. «Ֆերենցվարոշը» նույնպես ձախողվել է` տանը պարտվելով ադրբեջանական թիմի 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 1:3 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Կարաբախից»։
Տանտերերից հաշիվը 29-րդ րոպեին բացել է Բարնաբաշ Վարգան, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը երեք անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը` կամային հաղթանակ տանելով։
Ռոբի Քինի գլխավորած «Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Ադրբեջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am