ՉԼ. «Ֆերենցվարոշը» գերլարված պայքարում պարտվեց ընդհանուր դիմակայությունում 🎥

ՉԼ. «Ֆերենցվարոշը» գերլարված պայքարում պարտվեց ընդհանուր դիմակայությունում 🎥

27/08/2025 - 23:15

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» գերլարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Ադրբեջանի չեմպիոն «Կարաբախին»։

Ռոբի Քինի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լենի Ջոզեֆը, Բարնաբաշ Վարգան ու Ալեքս Տոտը, մրցակցից աչքի ընկան Լեանդրո Անդրադեն ու Աբդելա Զուբիրը։

Հունգարիայի չեմպիոնի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

Հաղթանակը, սակայն, «Ֆերենցվարոշի» համաը բավարար չէր Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի դուրս գալու համար։ Դիմակայության առաջին խաղում հունգարական ակումբը պարտվել էր 1:3 հաշվով։

«Կարաբախը» պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատված, իսկ «Ֆերենցվարոշը» կխաղա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023