ՉԼ. Փյունիկի մրցակիցը որակավորման առաջին փուլում

ՉԼ. Փյունիկի մրցակիցը որակավորման առաջին փուլում

18/06/2024 - 16:17

Այսօր` հունիսի 18-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում կմրցի Բելառուսը ներկայացնող Մինսկի «Դինամոյի» դեմ։

Նշենք, որ որակավորման առաջին փուլի հանդիպումները կայանալու են Հուլիսի 9-10-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 16-17-ին։ Հստակ օրացույցը կհրապարակվի ավելի ուշ։

Հավելենք, որ «Դինամո» – «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումն, ամենայն հավանականությամբ, անցկացվելու է չեզոք մարզադամտում, իսկ պատասխան խաղը` Հայաստանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023