ՉԼ. Փյունիկի հաջորդ հավանական մրցակիցը որակավորման երկրորդ փուլում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
«Փյունիկը» որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է «Լյուդոգորեց» (Բուլղարիա)/«Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ։
Նշենք, որ որակավորման առաջին փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 8-9-ին, պատասխան խաղորը` հուլիսի 15-16-ին։
Որակավորման երկրորդ փուլի դիմակայությունների հանդիպումները նախատեսված են հուլիսի 23-24-ին և հուլիսի 30-31-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Մինսկ, Չեմպիոնների-լիգա, Փյունիկ