ՉԼ պատմության մեջ դեռ նման բան տեղի չէր ունեցել
Օգոստոսի 15-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի վերջին քառորդ եզրափակիչը, որի շրջանակում «Լիոնը» 3։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում միմյանց դեմ են մրցելու «Լայպցիգն» ու ՊՍԺ-ն և «Բավարիան» ու «Լիոնը»։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, 1990/91 մրցաշրջանից ի վեր, երբ ստեղծվեց Չեմպոինների լիգան, մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում չկա որևէ անգլիական, իտալական և իսպանական ակումբ։
Հատկանշական է նաև, որ ՉԼ պատմության մեջ առաջին անգամ երկու ֆրանսիական ակումբ միանգամից դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափկիչ։
# Բավարիա, Լայպցիգ, Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ