ՉԼ պատմության լավագույն գլխավոր մարզիչներն՝ ըստ  Squawka-ի

ՉԼ պատմության լավագույն գլխավոր մարզիչներն՝ ըստ Squawka-ի

26/05/2020 - 14:50

Squawka պարբերականը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր մարզիչների լավագույն տասնյանկը։

Ըստ պարբերականի՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ է ճանաչվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Զիդանը տասնյակի ամենաերիտասարդ մասնագետն է, սակայն արդեն հասցրել է երեք անգամ նվաճել բաղձալի գավաթը։ Զիդանը 2016-18 թվականներին «արքայական» ակումբի ղեկին երեք անգամ անընդմեջ դարձել է ՉԼ գավաթակիր։

Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ով 2009 և 2011 թվականներին երկու անգամ «Բարսելոնայի» հետ նվաճել է բաղձալի գավաթը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով 2003 և 2007 թթ․ գավաթը նվաճել է «Միլանի» հետ, իսկ 2014թ․՝ «Ռեալի»։

Տասնյակում են հայտնվել նաև Ժոզե Մոուրինիոն, Լուի վան Գալը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Յուպ Հայնկեսը, Վիսենտե դել Բոսկեն, Ռաֆայել Բենիտեսը, Օտմար Հիցֆելդը,

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023