ՉԼ-ում Լիվերպուլի կրած երբևէ ամենախոշոր հաշվով պարտությունները
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Ռեալ Մադրիդից»։
Պարզվում է` մերսիսայդյան ակումբը մրցաշարի շրջանակում կրել է երևէ ամենախոշոր հաշվով պարտությունը։
Այդ ամենով պայմանավորված` հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» կրած երբևէ ամենախոշոր հաշվով պարտությունները.
- «Ռեալ Մադրիդ» (2022/23 մրցաշրջան, 1/8 եզրափակիչ) – 2:5
- «Նապոլի» (2022/23, խմբային փուլ) – 1:4
- «Բարսելոնա» (2018/19, կիսաեզրափակիչ) – 0:3
- «Ռեալ Մադրիդ» (2014/15, խմբային փուլ) – 0:3
- «Ռոմա» (2017/18, կիսաեզրափակիչ) – 2:4
- «Բայեր Լևերկուզեն» (2001/02, 1/4 եզրափակիչ) – 2:4
- «Ռեալ Մադրիդ» (2020/21, 1/4 եզրափակիչ) – 1:3
- «Ռեալ Մադրիդ» (2017/18, եզրափակիչ) – 1:3
- «Չելսի» (2008/09, 1/4 եզրափակիչ) – 1:3
- «Բարսելոնա» (2001/02, խմբային փուլ) – 1:3
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բարսելոնա, Լիվերպուլ, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոմա