ՉԼ. «Նոայի» մրցակիցը որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Նոան» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Ռիեկա» (Խորվաթիա) – «Լյուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողին։
«Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիոպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան մրցավեճը` հուլիսի 30-ին Աբովյանում։
Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Նոա, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ