ՉԼ. «Նոայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում
Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարեց չեռնոգորական «Բուդուչնոստի» արգելքը` ընդնաբուր դիմակայությունում հաղթելով 3:2 (1:0, 2:2) հաշվով։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի մրցակիցը որակավորկան երկրորդ փուլում կլինի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22 կամ 23-ին Աբովյանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 29-ին կամ 30-ին Բուդապեշտում։ Հանդիպումների ժամանակացույցն ՈՒԵՖԱ-ն կհրապարակի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բուդուչնոստ, Էդգար Սևիկյան, Նոա, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ