ՉԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Հայաստանի չեմպիոն «Նոայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում։
«Նոան» կարող է հանդիպել հետևյալ զույգերից մեկի հաղթողին.
«Ռիեկա» (Խորվաթիա) – «Լյուդոգորեց» (Բուլղարիա)
«Համրուն Սպարտանս» (Մալթա) – «Դինամո Կիև» (Ուկրաինա)
«Շկենդիա» (Հյ. Մակեդոնիա) – «Ստյաուա» (Ռումինիա)
Որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հուլիսի 21-ին` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը մրցաշարի որակավորման երկրորդ փուլում կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Նոա, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ