ՉԼ. Յամալը` մրցաշարում գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստ🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցում է «Մոնակոյի» դեմ։
«Բլաուգրանայի» կազմից 28-րդ րոպեին աչքի ընկավ Լամին Յամալը` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։
OptaJose-ն գրում է, որ Յամալը 17 տարեկան 68 օրականում դարձավ Չեմպիոնների լիգայում գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Այդ ցուցանիշով պատանի ֆուտբոլիստը զիջում է «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստի` Անսու Ֆաթիին։ Վերջինս 2019 թ. դեկտեմբերի 11-ին Միլանի «Ինտերի» դարպասը գրավել էր 17 տարեկան և 40 օրականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լամին Յամալ, Մոնակո, Չեմպիոնների-լիգա