ՉԼ. կայացավ 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը
ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչներկ վիճակահանությունը։
Քառորդ եզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Արսենալ» – «Բավարիա»
«Ատլետիկո Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ»
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»
ՊՍԺ – «Բարսելոնա»
1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-10-ին, պատասխան խաղերը` ապրիլի 15-16-ին։
Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
«Ատլետիկո Մադրիդ»/«Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ/«Բարսելոնա»
«Արսենալ»/«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ»/»Մանչեսթեր Սիթի»
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 7-8-ին։
Վերջում հավելենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ