ՉԼ. Լայպցիգը հաղթեց Ցրվենա Զվեզդային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Լայպցիգը» G խմբի շրջանակում Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ցլերն» ունեին խաղային առավելություն` հաղթելով 2:1 հաշվով։
Մարկո Ռոզեի թիմի գոլերը խփեցին Խավի Սիմոնսն ու Լոյի Օպենդան, իսկ սերբական ակումբի միակ գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց հյուրերի պաշտպան Բենյամին Հենրիքսի անվան դիմաց։
G խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խումբը 4-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Ման. Սիթի» – 12 միավոր
- «Լայպցիգ» – 9
- «Ցրվենա Զվեզդա» – 1
- «Յանգ Բոյս» – 1
Այսպիսով, «Լայպցիգն» ու «Մանչեսթեր Սիթին» վաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Լեո Օպենդա, Խավի Սիմոնս, Մարկո Ռոզե, Չեմպիոնների-լիգա, Ցրվենա Զվեզդա