ՉԼ-ի պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը` Լայպցիգի ֆուտբոլիստ
«Լայպցիգը» բելգիական «Բրյուգեից» ձեռ է բերել վինգեր Անտոնիո Նուսայի տրանսֆերը։ «Ցլերի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «7» համարի մարզաշապիկով։
Ըստ Transfermartk-ի` գերմանական գրանդը Նուսայի տեղափոխության համար «Բրյուգեին» վճարել է 28 մլն եվրոն։
Անտոնիո Նուսան ազգությամբ նիգերիացի է, սակայն ծնվել է Նորվեգիայի Լանգուս քաղաքում ու ունի այդ երկրի քաղաքացիություն։ Նա 2023 թ. սեպտեմբերից հրվավիրվում է ֆուտբոլի Նորվեգիայի ազգային հավաքական և 7 խաղում խփել է 1 գոլ։
Նուսան «Բրյուգե» էր տեղափոխվել 2021 թ. օգոստոսին, որի կազմում 86 խաղում դարձել է 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Եզրային հարձակվողը 2022 թ. սեպտեմբերի 13-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրավել է «Պորտուի» դարպասը` 17 տարեկան 149 օրականում դառնալով մրցաշարի պատմության երկրորդ ամենաերիրտասարդ գոլի հեղինակը։ Նա այդ ցուցանիշով զիջում է միայն «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթիին (17 տարեկան 40 օրական)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Անտոնիո Նուսա, Բրյուգե, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ