ՉԼ. «Ինտերը» մրցաշարում երբևէ ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից ու ակումբային հակառեկորդ գրանցել, հայտնում է Transfermarkt-ը։
«Ներաձուրին» մրցաշարում կրել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։
Նախորդ ամենախոշոր հաշվով պարտությունը միլանյան գրանդը Չեմպիոնների լիգայում կրել էր «Արսենալից» 2003 թ. նոյեմբերի 25-ին։ Այդ խաղում «Ինտերը» պարտվել էր 1:5 հաշվով։
«Ինտերը» եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարում 5 գոլ բաց է թողել նաև «Շալկե-04»-ից 2011 թ. ապրիլի 5-ին` պարտվելով 2:5 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Ինտեր, Շալկե-04, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ