ՉԼ. «Բարսելոնան» ֆանտաստիկ խաղով ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային» 🎥

ՉԼ. «Բարսելոնան» ֆանտաստիկ խաղով ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային» 🎥

10/04/2025 - 00:49

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ էլ խփեցի մին Ռաֆինիան ու Լամին Յամալը։

Նշենք, որ Ռաֆինիան նաև երկու ասիստ կատարեց։ Բրազիլացի վինգերը 12 գոլով ու 7 ասիստով Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտն է։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023