ՉԼ. «Բարսան» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Օլիմպիակոսին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախեց Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսին»։
«Բլաուգրանայից» հեթ-տրիկ գրանցեց Ֆերմին Լոպեսը, իսկ Մարկուս Ռեշֆորդը` դուբլ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լամին Յամալը։ Հյուրերի հեղինակության գնդակը խփեց Այուբ Էլ Կաբին։
«Օլիմպիակոսը» 57-րդ րոպեից` Սանտիագո Էսեի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Դրանից հետո ակումբը չորս գնդակ բաց թողեց։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Օլիմպիակոսը» 1 միավորով 32-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am