ՉԼ. «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Կոպենհագենին»` ներխուժելով թոփ-8 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կոպենհագենի» նկամտմամբ։
Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 4-րդ րոպեին Դանիայի չեմպիոնը 17-ամյա Վիկտոր Դադասոնի գոլի շնորհիվ բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ «բալուգրանայի» խաղային հսկայական առավելության պայմաններում. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում չորս անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Կատալոնական ակումբից մեկական գոլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը, Ռաֆինիա ու Մարկուս Ռեշֆորդը։
«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 16-ի` բարձրանալով 5-րդ տեղ։ «Կապտանռնագույնները» դուրս եկան միանգամից 1/8 եզրափակիչ։
«Կոպենհագենը» 8 միավորով զբաղեցրեց 31-րդ տեղը` ավարտելով պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml