ՉԼ. «Բավարիան» կրկին հաղթեց «Բայերին»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» գերմանական դիմակայությունում հյուրընկալվելիս մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» սեփական դաշտում հաղթել էր 3:0 հաշվով։
Պատասխան խաղում «ռեկորդ մայսթերը» կրկին վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:0 հաշվով։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի ընկան Հարի Քեյնն ու Ալֆոնսո Դևիսը։
Այսպիսով, մյունխենյան գրանդն ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5:0 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ինտերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից