ՉԼ. «Բարսելոնան» փայլուն խաղով հաղթեց «Բենֆիկային»` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան խաղում կատալոնական ակումբի առավելությունն ավելի ակնհայտ էր. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը փայլուն խաղով հաղթեց 3:1 հաշվով։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռաֆինյան, որը մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Բարսելոնայից» մեկ անգամ էլ աչքի ընկավ Լամին Յամալը։
«Բենֆիկայի» գոլը խփեց Նիկոլաս Օտամենդին։ Հանդիպման բոլոր դարպասի գրավումներն արձանագրվեցին առաջին խաղակեսում։
Այսպիսով, «Բարսելոնան» պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի «Լիլ» – «Բորուսիա Դորտմունդ» դիմակայության հաղթողի դեմ։ Այդ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից