ՉԼ. «Արսենալ» – ՊՍԺ հանդիպման մրցավարական անձնակազմը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կընդունի ՊՍԺ-ին։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար – Սլավկո Վինչիչ (Սլովենիա)։
Եզրային մրցավարներ – Տոմաժ Կլանչնիկ, Անդրաժ Կովաչիչ (երկուսն էլ` Սլովենիա)։
VAR համակարգի պատասխանատուներ – Ալեն Բորոշակ (Սլովենիա), Դենիս Հիգլեր (Նիդերլանդներ)։
Չորրորդ մրցավար – Մատեյ Յունգ (Սլովենիա)։
45-ամյա Վինչիչը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է 9 հանդիպում` ցույց տալով 36 դեղին քարտ է, նշանակելով 11-մետրանոց մեկ հարված։
Չեմպիոնների լիգայի հիմանական փուլի երկրորդ տուրում «Արսենալն» ու «Պարի Սեն-Ժերմենն» արդեն մրցել են միմյանց դեմ. լոնդոնյան գրանդը տանը հաղթել է 2:0 հաշվով։ Այդ հանդիպումը սպասարկել է հենց Վինչիչի գլխավորած անձնակազմը։
Նա նախորդ մրցաշրջանում սպասարկել է նաև «Բորուսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ» (0:2) Չեմպիոնների լիգայի, իսկ 2021/2022 մրցաշրջանում` «Այնտրախտ» – «Ռեյնջերս» (1:1, 11-մետրանոցներով` 5:4) եզրափակիչ հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սլավկո Վինչիչ