ՉԼ. Առանց Կիեզայի ու Ժեզուսի. «Լիվերպուլի» ու «Արսենալի» հայտացուցակները
ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի բոլոր մասնակիցների հայտացուցակները:
Ներկայացնում ենք անգլիական գրանդներից «Արսենալի» ու «Լիվերպուլի» հայտացուցակները:
Դարպասապահներ – Դավիդ Ռայա, Կեպա Արիսաբալագա, Թոմի Սեթֆորդ:
Պաշտպաններ – Վիլիամ Սալիբա, Քրիստիան Մոսկեռա, Բեն Վայթ, Պիեռո Ինկապիե, Գաբրիել, Յուրիեն Թիմբեր, Ռիկարդո Կալաֆիորի:
Կիսապաշտպաններ – Մարտին Էդեգոր, Էբերեչի Էզե, Քրիստիան Նյորգար, Լեանդրո Տրոսար, Նոնի Մադուեկե, Միկել Մերինո, Կայ Հավերց, Մարտին Սուբիմենդի, Դեկլան Ռայս, Մաքս Դոուման:
Հարձակվողներ – Բուկայո Սակա, Գաբրիել Մարտինելի, Վիկտոր Յոկերես:
Գլխավոր մարզիչ – Միկել Արտետա:
Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր, Գիորգի Մամարդաշվիլի, Ֆրեդի Վուդման:
Պաշտպաններ – Ջո Գոմես, Վատարու Էնդո, Վիրջիլ վան Դեյկ, Իբրահիմա Կոնատե, Միլոշ Կերկեզ, Քոնոր Բրեդլի, Ջիովանի Լեոնի, Էնդի Ռոբերտսոն, Ժերեմի Ֆրիմպոնգ:
Կիսապաշտպաններ – Ֆլորիան Վիրց, Դոմինիկ Սոբոսլայ, Ալեքսիս Մաքալիսթեր, Կյորտիս Ջոնս, Ռայան Գրավենբերխ:
Հարձակվողներ – Ալեքսանդր Իսակ, Մոհամեդ Սալահ, Կոդի Գակպո, Ուգո Էկիտիկե, Ռիո Նգումոհա:
«Արսենալի» հայտացուցակից դուրս է մնացել բրազիլացի անվանի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, իսկ «Լիվերպուլի» հայտացուցակի իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան:
Նշենք, որ սրանք ակումբների A հայտացուցակներն են: B հայտացուցակները, որոնցում ընդգրկվում են հիմնականում երիտասարդներ ու ակումբի սաներ, դեռ չեն հրապարակվել:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Ֆեդերիկո Կիեզա