ՉԼ. Ամենաշատ տարածություն հաղթահարած ակումբները 1/4 եզրափակիչի առաջին խաղերում

ՉԼ. Ամենաշատ տարածություն հաղթահարած ակումբները 1/4 եզրափակիչի առաջին խաղերում

11/04/2025 - 13:41

Հեղինակավոր TNT Sports պարբերականը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերում ամենաշատ տարածություն հաղթահարած ակումբենրին։

Այդ ցուցանիշով լավագույնն «Ինտերն» է, որի ֆուտբոլիստները «Բավարիայի» դեմ խաղում հաղթահարել են 125,6 կիլոմետր։ 123 կիլոմետրով «Բավարիայի» ֆուտբոլիստները երկրորդն են։

Վերոնշյալ ակումբներին հաջորդում են «Բարսելոնան» (115,7 կմ), «Արսենալը» (113,9), Դորտմունդի «Բորուսիան» (111,8), «Ասթոն Վիլան» (108,5), ՊՍԺ (108,2)։

Մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղերում բոլորից քիչ տարածություն հաղթահարել են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները` 101,2։ «Արքայական» ակումբն «Արսենալի» դեմ դիմակայության առաջին խաղում պարտվել է 0:3 հաշվով։

Կայացած մյուս երեք խաղերում «Բարսելոնան» հաղթել է «Բորուսիային» (4:0), «Ինտերը»` «Բավարիային» (2:1), իսկ ՊՍԺ-ն` «Ասթոն Վիլային» (3:1

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 15-ին ու 16-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023