ՉԼ․ հայտնի են 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդները
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդները։ Յուրաքանչյուր դիրիք համար առանձին մրցանակ է սահմանված։ Այսպիսով, մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահ – Կեյլոր Նավաս (ՊՍԺ), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ)
Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ, Ալֆոնսո Դևիս (բոլորը՝ «Բավարիա»)
Կիսապաշտպաններ – Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի»), Թոմաս Մյուլլեր, Տիագո Ալկանտարա (երկուսն էլ՝ «Բավարիա»)
Հարձակվողներ – Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Նեյմար, Կիլիան Մբապե (երկուսն էլ՝ ՊՍԺ)
Հավելենք, որ հաղթողների անունները հայտնի են դառնալու սույն թվականի հոկտեմբերի 1-ին։ Այդ օրը կայանալու է նաև 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։
Ցանկում ընդգրկված ֆուտբոլիստներին ընտրել են հատուկ ժյուրիի անդամները, որի կազմում ընդգրկված են այն ակումբների մարզիչները, որոնք մասնակցում էին ՉԼ-ի նախորդ խաղարկությանը, ինչպես նաև 55 լրագրողներ։ Մարզիչներին թույլատրված չէր քվեարկել այն ֆուտբոլիստի օգտին, ով հանդես է գալիս նրա գլխավորությամբ։